Արզաքանցյանի տվյալները չեն բավարարում վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու՝ Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին։

Հետաքրքիր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 10-ի նիստին անվա վեր ճանաչեց Հայաստանի դեմակրատական կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։ Արզաքանցյանի գրանցումն անվ ավեր ճանաչվեց փաստաթղթերում ի հայտ եկած անճշ տությունների պատճառով։

«ԿԸՀ-ում այսօր ստացվել է գրություն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որով նշվել է հետևյալը, որ 2021 մայիսի 20-ին Տիգրան Արզաքանցյանը դիմել է ոստիկանության՝ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով։

Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Արզաքանցյանի տվյալները չեն բավարարում վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու՝ Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին։ Նա դիմումը տալու օրվան նախորդող 1 461 օրերից 1 010 բացակայել է Հայաստանից։ Վերագրյալով պայմանավորված Արզաքանցյանին տեղեկանքի տրամադրումը ոս տիկանության կողմից մե րժվել է»,- հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին նա մշտապես բնակվել է Հայաստանում։ Տիգրան Արզաքանցյանը որոշումը կարող է բող ոքարկել դա տարանում։