Պատրաստում ենք հայելային գլազուրով ու համեղ բիսկվիթային շերտով կեքսն ու վայելում 1 բաժակ սուրճի կամ թեյի հետ

Հետաքրքիր

Պատրաստում ենք հայելային գլազուրով ու համեղ բիսկվիթային շերտով կեքսն ու վայելում 1 բաժակ սուրճի կամ թեյի հետՇոկոլադե համեղ կեքս , որը «խոստանում» է գերել բոլորին:Բաղադրիչներ` ալյուր — 270 գ, փխրեցուցիչ — 1 թ/գ, աղ — 0,5 թ/գ, կակաո — 40 գ, ձու — 2 հատ, շաքարավազ — 270 գ, ջուր — 200 մլ, ձիթայուղ — 140 մլ, չամիչ — 60 գ, դարչին — 0,5 թ/գ. Ջնարակի համար՝ շոկոլադ սև — 50 գ, սերուցք՝ 30-35% յուղայնության — 50 մլ. Ինչպես նաև՝ գետնանուշ — ըստ ճաշակի.

Պատրաստման եղանակը` Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, ձուն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք չամիչը և խառնում: Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում:

Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե: Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում: Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելով համասեռ զանգված ստանում:Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում: Բարի ախորժակ