Լինելով 70 տարեկան՝ այս կինը շարունակում է հաճախել գիշերային ակումբեր և երիտասարդ փեսացու փնտրել…միայն տեսնեք նրա լուսանկարները

Հետաքրքիր

Պարզվում է, թոշակի անցնել՝ դեռ չի նշանակում հրաժարվել կյանքի բոլոր զվարճանքներից և ուրախութուններից: Մեր այսօրվա պատմության հերոսուհին Կիևից է, ապրում է լիարժեք կյանքով և իր ակտիվությամբ կարող է օրինակ ծառայել բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար: Նա չափազանց կենսուրախ և ե ռանդով լի է:

Ամուսնուն կորցնելուց և թոշակի անցնելուց հետո, կինը որոշել է, որ իր կյանքում որևէ մի բան փոխելու ժամանակն է: Քանի որ նրա ո ղջ երիտասարդությունն անցել է գրասենյակում, Ելենան համարեց, որ այժմ կարող է իրեն թույլ տալ ավելին: Այժմ Ելենան հաճախում է գիշերային ակումբներ, ծանոթանում նոր մարդկանց հետ, իսկ ժպիտն այլևս չի պակասում նրա դեմքից: Գեղեցկուհին չի էլ ուզում մտածել ծերանալու մասին:

Ամենահետաքրքիրն այն է, որ Ելենան 70 տարեկան է: Ընդամենը 70: Մարդկանց մեծամսնությունը դժվաարանում է գուշակել կնոջ տարիքը, որովհետև նա երիտասարդների հետ հավասար կարող է պարել ողջ գիշեր և լողափին համարձակ լողազգեստով արևայրուք ընդունել: Նրա հիմնական եկամուտը՝ թոշակն է, բայց գեղեցկուհին կարողանում է ճիշտ բաշխել գումարը, որպեսզի այն բավականացնի և հագուստ, և սնունդ գնելու համար:

Ելենային հաճախ են քննադատում ոչ ստանդարտ ապրելակերպի պատճառով, և ամենից հաճախ դա անում են հենց իր հասակակիցները, ովքեր առավոտից երեկո փակված են չորս պատերի մեջ: Կինը խոստովանել է, որ ակումբում երիտասարդ փեսացու գտնելու հույս ունի: Նա ուզում է լինել այնպիսի մի մարդու կողքին, ով լիովին կկիսի իր աշխարհայացքը: