Մի տարեց կին երկու կուժ ուներ, որոնցով ամեն օր ջուր էր տանում տուն… դրանցից մեկը ճաքած էր…

Հետաքրքիր

Մի տարեց կին երկու կուժ ուներ, որոնցով նա ամեն օր գետից ջուր էր բերում: Կուժերի մեջ լիքը ջուր էր լցնում, կախում փայտի վրա ու բերում տուն, սակայն հասցնում էր միայն 1.5 կուժը: Բանն այն է, որ կուժերից մեկի վրա ճաք կար, և ճանապարհին ջուրը թափվում էր: Առաջին կուժն իրենից գոհ էր, իսկ ճաքածը ամաչում էր սեփական թերությունից:

Նա շատ էր խղճում տարեց կնոջը, ով իր պատճառով զուր չա րչարվում էր, երբեմն ստիպված էր լինում մի քանի անգամ գնալ ջուր բերելու: Մի օր նա ասաց կնոջը. —Ներիր, որ չեմ կարողանում ջուրն ամբողջությամբ տեղ հասցնել, ներիր, որ ջուրը կորցնում եմ, մինչ քայլում ես: Ես ոչինչ չեմ կարող անել, որպեսզի շտկեմ իրավիճակը:

Սակայն իմաստուն կինը ժպտաց ու պատասխանեց. —Իսկ դու նկատե՞լ ես, որ այն կողմը, որով բերում եմ քեզ, ես չքնաղ ծաղիկներ եմ ցանել, իսկ մյուս կողմը՝ ոչ: Քո օգնությամբ դրանք ամեն օր ջրում եմ: Ծաղիկներն այնքան գեղեցիկ են, աչք են շոյում ու ուրախացնում, զարդարում իմ տունը: Եթե չլինեիր դու, չէր լինի նաև այս ողջ գեղեցկությունը: Դա միայն քո շնորհիվ է:

Այնպես որ, միշտ իմացեք ձեր «արժեքը»: