Ամենահամեղ պահածոյացված եգիպտացորենը․․ ձմռանը ձեզ շնորհակալ կլինեն

Հետաքրքիր

Պահածոյացման համար ընտրում են ավելի պինդ ու հասած եգիպտացորեն, սակայն մենք խորհուրդ ենք տալիս ընտրել փափուկ։ Այդպես այն ավելի նուրբ ու հյութեղ է ստացվում։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ եգիպտացորեն՝ 1կգ։ Մարինադի համար․ջուր՝ 1լ, աղ՝ 2ճ․գ․, շաքարավազ՝ 2ճ․գ․։ Առանձին յուրաքանչյուր 0,5լ բանկայի մեջ․ քացախ՝ 2ճ․գ․, դափնետերև՝ 1 հատ, հատիկավոր պղպեղ՝ 1 հատ, մեխակ՝ 2 հատ։

Պատրաստման եղանակ․ Եգիպտացորենը մաքրել ու դնել կաթսայի մեջ։ Ե փել 5-6 րոպե։ Ստե րիլիզա ցնել բանկաները, և մեջը դնել դափնետերևը, հատիկավոր պղպեղը, մեխակ։ Այնուհետև ձիգ սեղմելով դնել եգիպտա ցորենները։ Լցնել քացախը և անցնել մարինադի պատրաստմանը։ Վերցնել կաթսան, մեջ ջուր լցնել, աղ և շաքարավազ։

Հասցնել ե ռման աստիճանի և սպասել, մինչ բաղադրիչները լիարժեք կլու ծվեն։ Ստացված լու ծույթը լցնել եգիպտացորենի վրա և բանկան ծածկել կափարիչով։ Ստե րիլիզացնել բանկաները 30 րոպե։ Դրա համար վերցնել մեծ կաթսա, մեջը սրբիչ փռել, ջուր լցնել այնքան, որ բանկայի եզրից 5սմ ցածր լինի։ Բանկաները փակել։ Ամենահամեղ եգիպտացորենը պատրաստ է։ Բարի ախորժակ։