Աշխարհի ամենահեշտ պեչենին <<Սավոյարդի>>․ վայրկյան շուտ սկսեք պատրաստել

Հետաքրքիր

Այսօր կկիսվեմ ձեզ հետ մի շատ հեշտ ու մատչելի ռեցեպտով, որը հաշված րոպեներում ձեզ կնվիրի համով ու նուրբ պեչենիներ: Հավանաբար այս պեչենիները քեզ ավելի հայտնի են որպես Տիրամիսույի պեչենի, որը այլ կերպ կոչվում է Սավոյարդի: Թող քեզ չվա խեցնի իրանց իտալական ծագումը կամ հնչեղ անունը, որովհետև պատրաստման ձևը ձվաձեղ պատրաստելուց էլ հեշտ է:

Պատրաստման համար պետք է` 3 ձու, 1բաժ ալյուր, 1 բաժ. շաքարավազ, 1 կիտրոն (կամ նարինջ, թուրինջ), Կարող եք նաև ավելացնել 1 թգ խմորի փխրեցուցիչ (սովորաբար ես չեմ ավելացնում): Այսչափ բաղադրիչներից ստացվում է մոտ 24-33 սավոյարդի։ Պատրաստման ձևն, ինչպես արդեն նշեցի շատ հեշտ է: Միացրեք վառարանը, մեզ պետք է 150 աստիճան տաքություն:

Առանձնացրեք սպիտակուցներն ու դեղնուցները ու առանձին հարեք, կամաց-կամաց շաքարավազն ավելացնելով: Սպիտակուցը պետք է գրեթե բեզեատիպ զանգված դառնա (մի թեթև ավելի թույլ քան բեզեն): Հենց այդ վիճակին հասցնեք ձեր սպիտակուցը, հանգիստ անցեք դեղնուցին, հետո խառնեք երկուսն իրար:

Հիմա կարող եք դանդաղ ավելացնել ալյուրն ու խառնել: Իսկ հիմա կիտրոնից կամ ցիտրուսային որևէ մրգից մի կտոր կտրեք ու քամեք ջուրը խմորի մեջ (մոտ 1 թգ): Խմորը պետք է լինի միջին պնդության, այնքան, որ պաղպաղակի գդալով հանգիստ վերցնեք ու տեղափոխեք թիթեղի վրա: Վրայից կարող եք մի փոքր շաքարի փոշի ցանել: Դրեք վառարան ու մոտ 15 րոպեյից (կախված վառարանի կարող է մի փոքր շուտ կամ ուշ էլ լինել) հանեք դրանք, թողեք մի փոքր հովանան ու նոր տեղափոխեք ամանի մեջ:

Այս պեչենիները շատ արագ են պատրաստվում, դրա համար ուշադիր եղեք, որպեսզի դրանք չվառվեն: Դրանք պատրաստ են հենց կողքերի գույնը մգանում է: Այս արագ ու համեղ պեչենիները ոչ միայն կսազեն ձեր թեյի կամ սրճի հետ, այլ նաև կարող են դառնալ առանձին համեղ դեսերտ` տիրամիսու կամ ինչու ոչ` թրայֆլ: Թաթախեք դրանք ջեմի մեջ ու շարեք խորը ամանում` վրայից ավելացնելով հարած սերուծք ու որևէ թարմ միրգ ու վերջ։

Նշեմ, որ սա դասական սավոյարդիի մի փոքր փոփոխած ու կլոր տարբերակն է, եթե նախապես տրամադրվել եք տիրամիսույի, ապա կարող եք պեչենուն տալ դասական` երկար ու բարակ ձևը: Մի մոռացեք, որ խոհանոցը ձերն է ու մի պահեք ձեզ այնտեղ ինչպես հյուր` առանց վախենալու փորձարկումներ արեք, համոզված եմ դրանք բոլորն էլ հաջող ավարտ կունենան: