Տղամարդը որոշել էր ծաղրել հավատացյալ կնոջը՝ նրան սա տանայի անունից օգնություն ուղարկելով․․․ կնոջ պատասխանն անթերի է

Հետաքրքիր

Մի կին կար, ամենահավատացյալ մարդկանցից մեկն էր, ուներ ընտանիք, բայց ապրում էին ծայրահեղ աղ քատության մեջ։ Մի օր էլ, երբ կինը բացարձակապես չուներ գումար, նույնիսկ մի հաց չէր կարող գնել երեխաների համար, զանգահարեց ռադիոկայան և Աստծուն ուղղված հաղորդագրություն թողեց՝ օգնություն խնդրելով։

Ռադիոյի աշխատակիցները ըմբռնումով մոտեցան հավատացյալ կնոջը, սակայն ունկնդիրներից մեկին նրա խոսքերը դուր չեկան։ Նա աթ եիստ էր, և որոշեց ինքն իրեն հաճույք պատճառել՝ ծա ղրելով հավատացյալ անծանոթուհուն։ Տղամարդն իմացավ նրա հասցեն, հրահանգեց քարտուղարուհուն գնել մի քանի տոպրակ սնունդ։

Աղջիկը վերադարձավ՝ բերելով մսի, պանրի և քաղցրավենիքի լավագույն տեսակները։ Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տնօերնը կարգադրեց․ տանել մթերքը նշված հասցեով և եթե կինը հարցնի, թե ով է ուղարկել սնունդը, ասել, որ սատանայի կողմից է։ Երբ քարտուղարուհին տվեց մթերքը հավատացյալ կնոջը, վերջինս այնքան երախտապարտ էր, որ սկսեց ար տասվել։

Նա անդադար շնորհակալություն էր հայտնում աղջկան և օրհնում նրան։ Սակայն քարտուղարուհին հրաժեշտ տալուց առաջ հարցրեց․ —Իսկ մի՞թե դուք չեք ուզում իմանալ, թե ում կողմից է օգնությունը։ Ինչին հավատացյալ կինը պատասխանեց․ —Ոչ։ Դա բացարձակապես կարևոր չէ, որովեհտև երբ Աստված է հրամայում, նույնիսկ սա տանան է ենթարկվում։